12-ամսյա գնաճը հունվար-փետվարին 11.5%-ի փոխարեն կազմել է 10.8%

04.04.2011 | 15:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն այսօր ասել է, որ ս.թ. մարտից ԱՎԾ-ն կիրառում է գնաճի հաշվարկի նոր մեթոդաբանություն, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին:

Նա ասել է, որ գնաճի հաշվարկման մեջ պարենային ապրանքների տեսակարար կշիռն ավելացել է 0.5 տոկոսային կետով եւ կազմել 48.5%,  ծխախոտինը եւ ալկոհոլային խմիչքներինը` 5% (նվազեցում 0,8), ոչ պարենային ապրանքներինը` 15.7% (նվազեցում 0,5 տոկոսային կետով), իսկ ծառայություններինը` 30,8% (ավելացում 0,9 տոկոսային կետով):

Արդյունքում ընթացիկ տարվա մարտին փետրվարի նկատմամբ Հայաստանում արձանագրվել է 0.8% գնաճ, որի պարագայում պարենային ապրանքների գներն աճել են 0.9%-ով, ոչ պարենային ապրանքների գները` 0.5%-ով, ծառայություններինը` 0.9%-ով: 2010թ. մարտի համեմատ գնաճը հանրապետությունում կազմել է 11.5%: Այդ թվում պարենային ապրանքների գներն աճել են 17.1%-ով, ոչ պարենային ապրանքների գնաճը կազմել է 3.8%, ծառայությունների սակագները կազմել են 8.4%:

Գուրգեն Մարտիրոսյանն ասաց, որ նոր մեթոդաբանության համաձայն վերանայվել են նաեւ ընթացիկ տարվա հունվարին եւ փետրվարին արձանագրված գնաճի ցուցանիշները. եթե 2011թ. հունվարի համար հաշվարկվել էր 2.8% գնաճ, ապա վերահաշվարկված զամբյուղում այն կազմել է 3.4%, իսկ փետրվարին 1.9%-ի փոխարեն վերահաշվարկված գնաճը կազմել է 0.9%:

Արդյունքում 12-ամսյա գնաճը հունվար-փետվարին 11.5%-ի փոխարեն կազմել է 10.8%:

Դիտում՝ 2980
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW