Բանկերը կուսումնասիրեն Երեւանի քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի փաթեթը

22.03.2011 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ՀՀ առեւտրային բանկերի ղեկավարներին առաջարկել է փոխշահավետ համագործակցության եզրեր գտնել:
 
«Մի շարք գործառույթներ, որ ներկայումս քաղաքապետարանինն են, ունեն բիզնես տրամաբանություն եւ պետք է կառավարման համար տրվեն բիզնեսին. տրանսպորտը, աղբահանությունը, ավտոկայանատեղիները, հիվանդանոցները»,- նշել է քաղաքապետը մարտի 21-ին կայացած հանդիպման ժամանակ:

Կարեն Կարապետյանն ասել է, որ քաղաքապետարանի թիմը ներդրումային առաջարկների փաթեթ է պատրաստել: Մասնավորապես, նշվել է համաքաղաքային նշանակության պատմական շենքերի վերականգնման, ներառյալ  գեղարվեստական-դեկորատիվ լուսավորման ու ձեւավորման ծրագիրը: Այս համատեքստում քաղաքապետն առաջարկել է նաեւ հեռուստաաշտարակի եւ հարակից տարածքների լուսավորության ծրագիրը, որը կարող էականորեն է փոխել քաղաքի գիշերային տեսքը:

Առաջարկվել է նաեւ սոցիալական բնակարանաշինության ծրագիր, որը բացի սոցիալական խնդիր լուծելուց կաշխուժացնի նաեւ բիզնես-միջավայրը: 

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, կարեւորելով համագործակցության հիմքում ընկած փոխշահավետությայն սկզբունքը, նշել է.

«Բանկերը մասնակցում են բազմաթիվ սոցիալական, առողջապահական, կրթական ծրագրերի, սակայն առաջին անգամ է, որ հարաբերությունները պետական կառավարման մարմինների հետ լինելու են փոխշահավետ»:

Քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի փաթեթը ուսումանասիրելուց հետո բանկերը կներկայացնեն իրենց առաջարկությունները:

Դիտում՝ 6826
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW