Մինչեւ տարեվերջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» մտադիր է ստանալ $ 3.5 մլն շահույթ

15.03.2011 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Մինչեւ 2011թ. ավարտը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է ներգրավված միջոցների ծավալն ավելացնել ավելի քան 40%-ով:

Բացի այդ, ինչպես այսօր Մեդիամաքսին հայտնել են բանկում, մինչեւ տարեվերջ նախատեսվում է բանկի ընդհանուր ակտիվներն ավելացնել 37%-ով, միաժամանակ, վարկային պորտֆելը կաճի 50%-ով:

«Եկամտաբեր ակտիվների ավելացումը բանկին թույլ կտա մինչեւ ընթացիկ տարեվերջ ստանալ մոտ $ 3.5 մլն շահույթ, ինչը ենթադրում է ակտիվների ու կապիտալի շահութաբերության ցուցանիշների ապահովում ոչ ցածր միջին բանկային մակարդակից»,- նշել են բանկում:

Դիտում՝ 6659

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW