ՀՀ տնտեսությանն անհրաժեշտ է սփյուռքի միջոցների ավելի ակտիվ օգտագործում

11.03.2011 | 14:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Երեւանում Արժույթի միջազգային հիմնադրամի /ԱՄՀ/ մշտական ներկայացուցիչ Գիլյերմո Տոլոսան այսօր հայտարարել է, որ Հայաստանն ամբողջությամբ չի օգտագործում սփյուռքի ներուժը տնտեսության զարգացման համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այսօր «Հայաստանի տնտեսությունը: Հայացք դրսից» կլոր սեղանի ընթացքում Գիլյերմո Տոլոսան ասել է, որ հայաստանյան տնտեսության հիմնական թերություններն են`անբարենպաստ հարաբերությունները որոշ հարեւանների հետ, միջոցների սահմանափակությունը, արտաքին պարտքի աճը եւ այն հանգամանքը, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով հեռու է համաշխարհային տնտեսական կենտրոններից:

Միաժամանակ, նա ընդգծել է, որ Հայաստանն ունի հսկայական ռազմավարական ակտիվներ ի դեմս սփյուռքի, որը երկրում ֆինանսավորում է բազմաթիվ նախագծեր, եւ վստահություն է հայտնել, որ անհրաժեշտ է ավելի ակտիվ օգտագործել այդ միջոցները:

Գիլյերմո Տոլոսան հայտարարել է նաեւ, որ ներկայումս Հայաստանը բախվում է գնաճի հետ կապված լուրջ խնդիրների: Նրա խոսքերով, ԱՄՀ-ն ակնկալում է գների իջեցում համաշխարհային շուկայում, ինչն անպայման կանդրադառնա հայաստանյան տնտեսության վրա:

Իսկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը հայտարարել է, որ ՀՀ տնտեսությունը համակարգային փոփոխությունների կարիք ունի: Նա ասել է, որ այսօր Հայաստանում առկա բազմաթիվ խնդիրները սկիզբ են առել նախորդ դարի 90-ական թվականներից, ավելի կոնկրետ` օլիգոպոլիաներից:

Սերգեյ Կապինոսը նշել է, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը վերջին տարիներին իրականացրել է 20 տնտեսական ծրագրեր, սակայն դրանց արդյունավետությունը բարձր չի եղել, եւ դրանք չեն կարողացել փոխել եկամուտների բաշխվածությունն ու հիմնականում արտաքին տրանսֆերտներից կախված տնտեսական համակարգը:

Դիտում՝ 5624
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW