«Ինեկոբանկը» BlueOrchard Finance SA-ից կստանա $ 5 մլն ծավալի վարկ
04.03.2011 | 12:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. «Ինեկոբանկը» BlueOrchard Finance SA միջազգային կազմակերպությունից կստանա $ 5 մլն-ին համարժեք վարկ:
Ինչպես այսօր Մեդիամաքսին հայտնել են «Ինեկոբանկի» մամուլի ծառայությունում, այսօր Երեւանում ստորագրված պայմանագրի շրջանակներում վարկային միջոցները կտրամադրվեն ՀՀ դրամով եւ կուղղվեն միկրո եւ փոքր բիզնեսի ֆինանսավորմանը:
2010 թ-ին բանկը BlueOrchard Finance SA-ից արդեն ստացել է $ 7.5 մլն վարկ:
«Եվս մեկ պայմանագրի ստորագրումը, որը կուղղվի միկրոֆինանսավորման ոլորտի զարգացմանը, հադիսանում է բանկի արդյունավետ եւ նպատակաուղղված գործունեության արդյունքը եւ ամրապնդում է մեր համագործակցությունը վստահելի գործընկերոջ հետ»,- նշել է «Ինեկոբանկի» գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը:
Այս տարի «Ինեկոբանկը» նախատեսում է միջազգային համագործակցությունների շրջանակի ընդլայնում եւ նոր ծրագրերի իրականացում` ուղղված միկրո, փոքր եւ միջին բիզնեսների ֆինանսավորմանը, ինչպես նաեւ էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգիայի ոլորտին:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: