«Գազպրոմբանկը» եւ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը» սկսել են փոխանցումներ կատարել MasterCard-ով

04.03.2011 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ռուսաստանյան «Գազպրոմբանկը» եւ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը» սկսել են դրամական փոխանցումներ կատարել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առանց հաշվի բացման` իրենց միջազգային MasterCard պլաստիկ քարտերի միջոցով:

Փոխանցումների նոր տեսակի առավելությունն այն է, որ հաճախորդը կարող է օրվա ցանկացած պահին փոխանցել կամ ստանալ դրամական միջոցներ Ռուսաստանում «Գազպրոմբանկի» եւ Հայաստանում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբի» բանկոմատների միջոցով:

Փոխանցումներն դեռեւս իրականացվում են միայն ռուսական ռուբլիով: ՀՀ տարածքում փոխանցումները տրամադրվում են դրամով:

2010թ. Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ բանկի ֆիզիկական անձանց փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 6.298 մլրդ դրամ, իսկ կատարված փոխանցումների քանակը` 26 188: Սպասվում է, որ 2011թ. ՀՀ եւ ՌԴ միջեւ փոխանցումների ծավալը կավելանա 5-10%-ով:

Դիտում՝ 8066

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW