«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը» ստացել է ArCa քարտերի թողարկման արտոնագիր

03.03.2011 | 14:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ArCa վճարային համակարգի Խորհուրդը որոշում է կայացրել «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ին տրամադրել ArCa լոկալ քարտերի թողարկման արտոնագիր:

Առաջիկայում ArCa համակարգի հետ համատեղ բանկը մտադիր է սկսել տեխնիկական խնդիրների լուծումը քարտերի թողարկումը մեկնարկելու նպատակով:

2011թ. նախատեսվում է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբի» ակտիվ մասնակցությունը թոշակառուներին կենսաթոշակ տրամադրելու ծրագրին վճարային, ինչպես նաեւ ArCa քարտերի օգնությամբ: Այդ կապակցությամբ ընթացիկ տարում բանկի կողմից թողարկված քարտերի ընդհանուր քանակը կավելանա, բանկի մասնագետների գնահատմամբ, առնվազն 8-10 հազար քարտով:

Դիտում՝ 5954
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW