«ՎՏԲ-Հայաստան Բանկը» մտադիր է մեծացնել իր մասնաբաժինը դրամական փոխանցումների շուկայում

03.03.2011 | 14:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ ԿԲ խորհուրդը «ՎՏԲ-Հայաստան Բանկին» թույլ է տվել մասնակցել RIA Money Transfers միջազգային դրամական փոխանցումների համակարգին:

Բանկի գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը այդ կապակցությամբ նշել է, որ «սկսելով համաձայնագրի իրականացումը` մենք հույս ունենք զգալիորեն ընդլայնել մեր ներկայությունը եւ ավելացնել բանկի մասնաբաժինը ՀՀ դրամական փոխանցումների շուկայում»:

«Ունենալով հաճախորդային մեծ բազա, ինչպես նաեւ հանրապետության ողջ տարածքում գործող մասնաճյուղերի ամենամեծ ու ճյուղավորված ցանցը` մենք կարող ենք առավելապես ճկուն ու գրագետ փոխգործակցել RIA Money Transfers-ի հետ»,- ասել է Վալերի Օվսյաննիկովը:

Ապրիլից սկսած, RIA Money Transfers-ի ծառայություններից «ՎՏԲ-Հայաստան Բանկի» հաճախորդները կարող են օգտվել Հայաստանում բանկի 68 մասնաճյուղերից ցանկացածում:

Դիտում՝ 8600

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW