Երեւան/Մեդիամաքս/. Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւկետ Շայդուլլինը համաձայնագիր են ստորագրել 2011–2015թթ. սոցիալ-տնտեսական համագործակցության մասին։ Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է երկաթուղային տրանսպորտի բնագավառում եւ մայրաքաղաքի սոցիալական ենթակառուցվածքների քաղաքային օբյեկտների զարգացմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացում։ Կարեն Կարապետյանը կարեւորել է նախատեսվող ծրագրերի սոցիալական նշանակությունը մայրաքաղաքի բնակչության համար եւ հույս է հայտնել, որ քաղաքային իշխանության եւ բիզնես-կառույցի համագործակցության այս օրինակը լավ իմաստով վարակիչ կդառնա գործարար համայնքի համար: Ստորագրված համաձայնագրով նախատեսվում է քաղաքամերձ եւ քաղաքային երկաթուղային տրանսպորտի զարգացման համալիր ծրագրի մշակում, տրանսպորտային հանգույցի ստեղծում՝ երկաթուղային տրանսպորտի եւ մետրոյի, քաղաքային ուղեւորատար ավտոտրանսպորտի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Երեւանի քաղաքապետարանի առաջարկությամբ ՀԵ ՓԲԸ-ն տեխնիկա–տնտեսական հաշվարկներ կներկայացնի «Մանկական երկաթուղու» ընդլայնման ( նոր շինարարության) նախագծի վերաբերյալ։ Համագործակցության շրջանակում կողմերը կուսումնասիրեն «Ալմաստ» գործարանի շրջակայքում Երեւան-Հրազդան-Երեւան ուղղությամբ երթեւեկող էլեկտրագնացքի համար ուղեւորային կառամատույցի կահավորման հնարավորությունը։ Tweet Դիտում՝ 7684