«ՎՏԲ-Հայաստան Բանկը» եւ «Հայաստանի էլցանցերը» համաձայնագիր են ստորագրել

24.02.2011 | 14:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» /ՀԷՑ/ ՓԲԸ-ն ստորագրել են համագործակցության համաձայնագիր` ուղղված երկարաժամկետ փոխշահավետ գործընկերության զարգացմանը: 

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, համաձայնագրի շրջանակներում «ՎՏԲ-Հայաստան Բանկը» կիրականացնի ՀԷՑ-ի հատուկ հաշվի բացառիկ սպասարկումը:

Ներկայումս «ՎՏԲ-Հայաստան Բանկը» իրականացնում է ՀԷՑ-ի համալիր սպասարկումը, ներառյալ ընթացիկ գործունեության եւ ներդրումային նախագծերի կարճաժամկետ եւ երկարաժամկետ ֆինանսավորումը, ինչպես նաեւ բանկային երաշխիքների տրամադրումը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի» գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովն ասել է, որ «մենք շատ ուրախ ենք խորացնել առկա փոխհարաբերությունները, եւ այդ համաձայնագրի շրջանակներում ծրագրում ենք նաեւ համատեղ համագործակցություն տարաբնույթ բանկային ապրանքատեսակների տրամադրման ուղղությամբ»:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը նշել է, որ «համաձայնագիրը մեզ համար ունի չափազանց կարեւոր նշանակություն բիզնես վարելու համար ֆինանսական նոր գործիքներ ներգրավելու տեսանկյունից»:

Դիտում՝ 8664

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW