Կառավարությունը մտադիր է ավելի ուշադիր հետեւել «Հարավկովկասյան երկաթուղիների» աշխատանքին

24.02.2011 | 12:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսուհետ «Հարավկովկասյան երկաթուղիներ» (ՀԿԵ) ընկերության ծրագրերը մանրամասն քննարկվելու են, ինչը հնարավորություն կտա վերահսկողություն իրականացնել ներդրումային ծրագրի նկատմամբ` միաժամանակ ապահովելով դրա թափանցիկությունը:

Ինչպես Մեդիամաքսին հայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը, այս մասին ասել է նախարար Մանուկ Վարդանյանը` կոլեգիայի նիստում:

Մանուկ Վարդանյանը հատկապես առանձնացրել է ուղեւորափոխադրումների կազմակերպմանն ու սակագներին առնչվող հարցերը: ՀԿԵ-ի ղեկավարությանը հանձնարարվեց կանոնակարգել ուղեւորափոխադրումների կազմակերպումը, որպեսզի չկրկնվեն նախորդ տարվա բացթողումները: 

Կոլեգիայի նիստում հավանություն տրվեց ՀԿԵ-ի կողմից այս տարի իրականացվելիք ուղեւորափոխադրումների նվազագույն ծավալներին եւ ուղղություններին:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը նշեց, որ ուղեւորափոխադրումների բնագավառում ՀԿԵ-ն պետք է մշակի տնտեսական ճկուն քաղաքականություն եւ վերանայի ուղերթների ուղղությունների ընտրության քաղաքականությունը, որը նպատակաուղղված կլինի պահանջարկի բավարարմանը եւ ուղեւորափոխադրումներից ստացված վնասի կրճատմանը:

 

Դիտում՝ 6729

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW