Երեւան/Մեդիամաքս/. BAADER գերմանական բանկի ներկայացուցիչներն այսօր Երեւանում ներկայացրել են իրենց ներդրումային գործիքները տոկոսային եկամտաբերությամբ արժեթղթերով գործարքների հետ կապված խնդիրներին նվիրված կոնֆերանսում: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, կոնֆերանսն անցկացվում է «Պրոմեթեյ Բանկի» նախաձեռնությամբ, որը 2010թ. վերջում գերմանական բանկում բացել էր բրոքերային հաշիվ եւ ցանկություն էր հայտնել կիսել նոր փորձը ՀՀ բանկային հատվածի այլ մասնակիցների հետ: «BAADER-ում բրոքերային հաշիվը բանկին եւ հաճախորդներին թույլ կտա գործառնություններ կատարել առաջատար եվրոպական բորսաներում գնանշվող արժեթղթերով: Եվրապարտատոմսերով առաջին գործարքները մենք կատարել ենք 2010թ. դեկտեմբերին: BAADER բանկի հետ համագործակցության շնորհիվ «Պրոմեթեյ Բանկի» հաճախորդների առջեւ բացվել են նոր հեռանկարներ արժեթղթերի շուկայում»,- ասել է բանկի վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը: BAADER-ը Գերմանիայի շուկայում առաջատարն է արժեթղթերի հետ գործարքների ծավալով, հանդիսանում է Գերմանիայի բոլոր ֆոնդային բորսաների անդամը եւ հասանելի է բոլոր խոշոր համաշխարհային բորսաներին: Tweet Դիտում՝ 7404