“2011-ին Հայաստանում գնաճը կշարունակվի, սակայն կարելի է այն կառավարելի դարձնել”
23.02.2011 | 13:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այսօր ասել է, որ Հայաստանում գնաճը 2011-ին շարունակվելու է, սակայն այն կարելի է կառավարելի դարձնել:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Թաթուլ Մանասերյանն ասել է, որ կարելի է մեղմել գնաճը` հաշվի առնելով մի շարք ներքին գործոններ, որոնք կօգնեն սահմանափակել գների թռիչքը:
Նրա խոսքերով, Հայաստանին անհրաժեշտ է արդյունավետ եւ տարբերակված հարկային քաղաքականություն, որպեսզի հարկային բեռը հավասարաչափ բաշխվի տնտեսվարողների միջեւ, այլապես ստվերային տնտեսության բարձր տեսակարար կշիռը կհանգեցնի բարձր գնաճի:
“Լինելով ներմուծող երկիր`մենք ընդունում ենք դրսից թելադրվող խաղի կանոնները, սակայն տեղական արտադրությանը զարկ տալու եւ ճիշտ սուբսիդավորման քաղաքականության պարագայում կարելի է կառավարելի դարձնել գնաճը: Սակայն, ցավոք սրտի, միշտ չէ, որ տնտեսական քաղաքականությունը կառուցվում է գիտականորեն հիմնավորված հաշվարկների վրա”,- ասել է տնտեսագետը:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: