«Սկոլկովո»-ի մասնագետները ներկայացրել են քաղաքների զարգացման ժամանակակից չափորոշիչները

22.02.2011 | 10:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Մոսկովյան «Սկոլկովո» կառավարման դպրոցի ներկայացուցիչները ճանաչողական հանդիպում-քննարկում են կազմակերպել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, հանդիպումը կազմակերպվել էր Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ «Տրոյկա Դիալոգ» ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանի համատեղ նախաձեռնության շրջանակում:

Հանդիպման ընթացքում «Սկոլկովո»-ի մասնագետները ներկայացրել են քաղաքների զարգացման ներկայիս չափորոշիչները, քաղաքաշինական ժամանակակից մոդելները եւ քաղաքների մշակույթը ճանաչելի դարձնելու ընդունված միտումները:

Ներկայացվել նաեւ են աշխարհի որոշ քաղաքների ենթակառուցվածքային հարմարավետության տարբերակները, որոնք կարող են կիրառելի լինել նաեւ Երեւանում:

Հանդիպման ավարտին Կարեն Կարապետյանն ասել է, որ «ցանկացած առաջադեմ փորձի փոխանակման հարցում քաղաքապետարանը բաց եւ պատրաստակամ է համագործակցության համար»:

Դիտում՝ 6597
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW