Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է քննարկում ժամային գոտին փոխելու վերաբերյալ

21.02.2011 | 10:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է քննարկում ժամային գոտին փոխելու եւ սեզոնային ժամանակին անցնելը դադարեցնելու վերաբերյալ:

Այդ մասին Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Նրա խոսքերով, ներկայումս Հայաստանը գտնվում է UTC+4 ժամային գոտում, սակայն երկրի աշխարհագրական դիրքը թելադրում է UTC+3 ժամային գոտուն անցնելու անհրաժեշտությունը:

Տիգրան Դավթյանը հայտարարել է, որ դա շատ նուրբ հարց է, որը պետք է ներկայացվի հանրային լուրջ քննարկման: «Մասնագետների կարծիքով, ժամային գոտին փոխելը մեզ թույլ կտա մոտ լինել Ռուսաստանին եւ Եվրոպային բիզնեսի ու տուրիզմի տեսանկյունից»,- ասել է էկոնոմիկայի նախարարը:

Միաժամանակ, Տիգրան Դավթյանն ասել է, որ ժամային այլ գոտու անցնելը պահանջում է համալիր մոտեցում, քանի որ սերտորեն փոխկապակցված է տրանսպորտի, մասնավորապես, ավիացիայի, ինչպես նաեւ էներգետիկայի ոլորտների հետ, եւ «անհրաժեշտ է զգուշորեն մոտենալ այդ փոփոխություններին»:

«Նախարարության նախաձեռնությունն ընթացքի մեջ է, քննարկումները սկսվել են, եւ ես հուսով եմ, որ մենք կգտնենք արդարացված որոշում»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում:

Դիտում՝ 6232
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW