2010թ. Հայաստանում UNISTREAM-ի շրջանառությունը կազմել է $ 597 մլն

18.02.2011 | 13:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2010թ. Հայաստանում UNISTREAM դրամական փոխանցումների համակարգի շրջանառությունը ավելացել է 8,5%-ով` կազմելով $ 597 մլն:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Յունիստրիմ» ԲԲԸ մամուլի ծառայությունում, նախորդ տարի կատարվել է 748 հազար փոխանցում (աճը` 5.6%), իսկ միջին փոխանցման ծավալը մեկ տարվա ընթացքում $ 771-ից ավելացել է մինչեւ $ 798:

UNISTREAM-ի նախագահ Սուրեն Հայրիյանի գնահատմամբ, Հայաստանում գործառնական գործունեության աճը պայմանավորված է օպտիմալ սակագների գործարկմամբ, անհասցե փոխանցումների գործառույթի ներդրմամբ, երբ հաճախորդը կարող է ստանալ գումարը UNISTREAM-ի ցանկացած կետում, ինչպես նաեւ հաճախորդի միասնական քարտի ծրագրի զարգացմամբ: 

Այսօր դեպի ՀՀ փոխանցումների ավելի քան 70%-ը կատարվում է հաճախորդի միասնական քարտի կիրառմամբ, որը պարունակում է բոլոր անհրաժեշտ տվյալները հաճախորդի եւ հավանական հասցեատերերի մասին:

Դիտում՝ 5214
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW