Աշխարհում չկան գնաճի դեմ պայքարի նոր գործիքներ, ասել է Տ. Սարգսյանը

16.02.2011 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Գնաճը հայաստանյան կամ վրացական ֆենոմեն չէ, այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այսօր Տիգրան Սարգսյանը իր վրացի պաշտոնակից Նիկա Գիլաուրիի հետ համատեղ մամուլի ասուլիսում, ով մեկօրյա աշխատանքային այցով գտնվում է Երեւանում, ասել է, որ գնաճի դեմ պայքարի համար երկու երկրները կիրառում են հայտնի գործիքներ:
 
Վարչապետի խոսքերով, «գնաճը լուրջ մարտահրավեր է համաշխարհային տնտեսության համար, եւ դեռեւս չեն ստեղծվել նոր մեխանիզմներ դրա բացասական ազդեցությունը մեղմելու համար»:

ՀՀ վարչապետն ասել է, որ կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում, ինչպիսին է, օրինակ, կենսաթոշակների եւ սոցիալական վճարումների բարձրացումը: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ կառավարությունը մեկնարկել է գյուղի բնակչության անապահով շերտի աջակցությանն ուղղված գյուղատնտեսության սուբսիդավորման ծրագիրը:

Նիկա Գիլաուրին ասել է, որ նույնատիպ միջոցներ են ձեռնարկվում նաեւ Վրաստանում: Մասնավորապես, բնակչության որոշ շերտերի տրամադրվում են էլեկտրաէներգիայի եւ սննդամթերքի վաուչերներ:


 

Դիտում՝ 6627
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW