Ն.Կարամանուկյանը թողել է «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահի պաշտոնը

16.02.2011 | 11:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Արդշինինվեստբանկի» տնօրենների խորհուրդը բավարարել է բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի դիմումը իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:

Ներսես Կարամանուկյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2009թ. հուլիսից

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, խորհրդի որոշմամբ բանկի վարչության նախագահի պարտականությունները ժամանակավորապես փոխանցվել են նրա տեղակալին` Կարապետ Գեւորգյանին, ով նախկինում զբաղեցնում էր բանկի մանրածախ բիզնեսի զարգացման տնօրենի պաշտոնը:

Ներսես Կարամանուկյանը շնորհակալություն է հայտնել բանկի աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար եւ շեշտել, որ բոլորի համախմբված աշխատանքի արդյունքում եւ շնորհիվ է, որ «Արդշինինվեստբանկը» տարիներ շարունակ կարողանում է պահպանել իր առաջատար դիրքերը ՀՀ բանկային համակարգում:

Դիտում՝ 8979

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW