ԱԶԲ վարկային ծրագրի շնորհիվ ծրագրվում է կառուցել Երեւանի կենտրոնը բեռնաթափող երկու նոր գլխավոր ճանապարհ

15.02.2011 | 13:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդադիամաքս/. Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից նախատեսվող վարկային ծրագրի առաջին փուլի համաձայն ծրագրվում է կառուցել Երեւանի կենտրոնը բեռնաթափող եւ քաղաքը շրջանցող երկու նոր գլխավոր ճանապարհ:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին քաղաքապետարանի մամլո ծառայությունում, այս ծրագիրը քննարկվել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ ԱԶԲ քաղաքային ենթակառուցվածքների կայուն զարգացման ծրագրի ղեկավար Արնո Դոֆինի հանդիպման ընթացքում:

Առաջիկա օրերին ԱԶԲ խորհրդատուների կողմից քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին կներկայացվի տրանսպորտային բարեփոխումների հայեցակարգը:

 

Դիտում՝ 6315

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW