«Ամերիաբանկն» առաջարկում է նոր «Ոսկու կառուցվածքային» ավանդ

11.02.2011 | 11:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Ամերիաբանկը» ֆիզիկական անձանց առաջարկում է նոր «Ոսկու կառուցվածքային» ավանդ:

«Այս ավանդում ներդրում կատարելը համարժեք է ավանդի ժամկետի տեւողությամբ ոսկում ներդրում կատարելուն, սակայն այն կարեւոր տարբերությամբ, որ անկախ ոսկու գնի փոփոխությունից (այդ թվում` ոսկու գնի նվազումից) բանկը երաշխավորում է ներդրված գումարի վերադարձը», - այսօր Մեդիամաքսին հայտենցին բանկում :

Ավանդի նվազագույն գումարը կազմում է 10 000 ԱՄՆ դոլար, ներգրավման նվազագույն  ժամկետը` 2 տարի:

2010թ. ապրիլին «Ամերիաբանկը» հանդես էր եկել «Կառուցվածքային» ավանդով, որն առաջին անգամ ավանդատուին հնարավորություն ընձեռեց միջազգային շուկաներում գումարներ վաստակել առանց ներդրված գումարները կորցնելու ռիսկի:

Դիտում՝ 9136

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW