«ԲՏԱ Բանկը» սկսել է կենսաթոշակային պլաստիկ քարտեր տրամադրել

10.02.2011 | 16:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն հայտարարել է թոշակառուներին անվճար կենսաթոշակային պլաստիկ քարտերի տրամադրման մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, բանկի կողմից կենսաթոշակների տրամադրումը կատարվում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված պայմանագրի համաձայն:

«Քարտ ստանալու համար թոշակառուն պետք է ներկայացնի անձնագիր, սոցիալական քարտ եւ կենսաթոշակային գրքույկ»,- նշել են բանկում:

Դիտում՝ 9648

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW