“ԿԲ քաղաքականությունը հող է ստեղծում ՀՀ արտարժույթի շուկայում ավելի կայուն փոխարժեք ձեւավորելու համար”

07.02.2011 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկը ժամանակ առ ժամանակ միջամտում է արտարժութային շուկայի տատանումներին, սակայն` միայն սեզոնային կտրուկ տատանումները մեղմելու նպատակով եւ առանց տարադրամի որեւէ կոնկրետ փոխարժեք ձեւավորելու մտադրության:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր հայտարարել է ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը: Նա նշել է, որ ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը եւ ապադոլարիզացմանն ուղղված միջոցառումները հող են ստեղծում արտարժույթի շուկայում ավելի կայուն փոխարժեք ձեւավորելու եւ սպեկուլյատիվ հարձակումները չեզոքացնելու համար:

Դիտում՝ 7909

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW