ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ անցկացնում է ակցիա ACBA On-Line համակարգի նոր սպառողների համար

04.02.2011 | 11:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հայտարարել է 2 ամսվա ընթացքում ACBA On-Line համակարգի անվճար սպասարկման ակցիայի մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, ակցիան տարածվում է բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձ հաճախորդների վրա, ովքեր փետրվարի 1-ից մինչեւ մարտի 31-ը կդիմեն բանկի կենտրոնական գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ` ծառայությունից օգտվելու նպատակով:

ACBA On-Line համակարգը հաճախորդին հնարավորություն է տալիս շուրջօրյա կառավարել իր հաշիվը, կատարել փոխանցումներ եւ իրականացնել արտարժութային փոխարկումներ ինտերնետի միջոցով:

Դիտում՝ 9566

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW