«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» ծրագրում է գործարկել մի քանի նոր քարտային նախագծեր

02.02.2011 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2011թ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» ծրագրում է մեկնարկել մի քանի նոր քարտային նախագծեր, այդ թվում` ArCa քարտերի թողարկում, բջջային հեռախոսի օգնությամբ քարտային հաշվից կոմունալ ծառայությունների վճարում, շուրջօրյա դրամական փոխանցումներ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ «Առէկսիմբանկի» եւ ռուսաստանյան «Գազպրոմբանկի» պլաստիկ քարտերի միջոցով:

2010թ. ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կողմից թողարկված վճարային քարտերի թիվն աճել է 30.6 %-ով` կազմելով 75 315: Բանկի քարտերի միջոցով կատարված գործառնությունների թիվը այդ ընթացքում ավելացել է 45.75%-ով:

2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի բանկոմատների քանակը հասել է 44-ի, POS-տերմինալներինը` 128-ի:

Դիտում՝ 6185
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW