«Արցախէներգո»-ն կփոխանցվի «A-E-G» ՓԲԸ-ի կառավարմանը

01.02.2011 | 10:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Առաջիկայում պայմանագիր կստորագրվի «Արցախէներգո»-ն «A-E-G» ՓԲԸ-ի կառավարմանը փոխանցելու մասին:

Այդ մասին Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /ԼՂՀ/ կառավարության մամուլի քարտուղար Հրանտ Ալեքսանյանը: Նա չի մանրամասնել պայմանագրի պայմանները:

«A-E-G» ՓԲԸ-ն հայաստանյան «AEG Service» ՍՊԸ-ի դուստր ընկերությունն է:

Ինչպես ասվում է «AEG Service»-ի պաշտոնական կայքում, ընկերությունը հիմնադրվել է 2007թ. եւ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հետ պայմանագրի համաձայն, կատարում է բնակչության (592.731 բաժանորդ), ինչպես նաեւ արդյունաբերական ձեռնարկությունների (ավելի քան 3400 կազմակերպություն) գազօգտագործման կենցաղային սարքավորումների տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման աշխատանքներ: «AEG Service» ՍՊԸ-ն նաեւ զբաղվում է կենցաղային գազօգտագործման սարքավորումների իրացմամբ:

Դիտում՝ 8692
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW