«Հայբիզնեսբանկը» եւս կտրամադրի «կենսաթոշակային» քարտեր

31.01.2011 | 13:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Հայբիզնեսբանկը» ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր է կնքել կենսաթոշակների վճարման ծառայություններ տրամադրելու մասին:

Փետրվարի 1-ից, պայմանագիր կնքելով բանկի ցանկացած մասնաճյուղում, թոշակառուները կարող են անվճար ստանալ «Կենսաթոշակային» պլաստիկ քարտեր, ինչպես նաեւ բացել բանկային հաշիվ եւ դրանով ստանալ իրենց կենսաթոշակները:

Թոշակառուները կարող են կատարել հաշվի անվճար կանխիկացում «Հայբիզնեսբանկի» ցանկացած մասնաճյուղում, ինչպես նաեւ կուտակել դրամական միջոցներ եւ ստանալ լրացուցիչ եկամուտ` տարեկան 5%:

Դիտում՝ 8229

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW