2011թ. Հայաստանում խմելու եւ ոռոգման ջրի սակագները չեն փոխվի

25.01.2011 | 14:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանն այսօր տեղեկացրել է, որ 2011թ. ջրի սակագների փոփոխություն չի նախատեսվում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում կոմիտեի ղեկավարն ասել է, որ խոսքը ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման ջրի մասին է:

1 խորանարդ մետր ոռոգման ջրի գործող սակագինը կազմում է 11 դրամ: «Կարծում եմ` սակագինը չի փոխվի նաեւ 2012թ.»,- ասել է Անդրանիկ Անդրեասյանը:

«Երեւան Ջուր» ընկերության սահմանած սակագինը մայրաքաղաքում 1 խորանարդ մետր խմելու ջրի դիմաց կազմում է 181 դրամ, «ՀայՋրմուղկոյուղի» ՓԲԸ սահմանած սակագինը մարզերում` 80 դրամ: 

2010թ. ՀՀ ջրային տնտեսության մեջ միջազգային դոնոր-կազմակերպությունների (Համաշխարհային բանկ, ՎԶԵԲ, Ասիական զարգացման բանկ) կողմից կատարված ներդրումների ծավալը կազմել է 25 մլրդ դրամ:

Դիտում՝ 7057
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW