Փոփոխվեց Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների կառուցվածքը

21.01.2011 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանի ավագանին գումարեց արտահերթ նիստ, որը վարում էր քաղաքապետ Կարեն Կարապետյանը։

Նիստի օրակարգի առաջին հարցը քաղաքապետարանի եւ վարչական շրջանների կառուցվածքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծն էր։

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, անդրադառնալով փոփոխություններին, քաղաքապետը նշեց,  որ գլխավոր ճարտարապետն իր ինստիտուտով կգործի քաղաքապետի ենթակայության տակ, ով առավելագույնս կազատվի առօրյա գործառույթներից, որպեսզի կարողանա ստեղծագործ աշխատել։ Բացի այդ, արտաքին բարեկարգման գործառույթները կանոնակարգելու նպատակով՝ քաղաքապետի խորհրդականի կարգավիճակով մայրաքաղաքը  կունենա նաեւ գլխավոր դիզայներ։

Նախկին երեքի փոխարեն Երեւանի քաղաքապետն այսուհետ կունենա չորս տեղակալներ։

Կատարված կառուցվածքային փոփոխությունների համաձայն, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը կհամակարգի տրանսպորտի, քաղաքաշինության, հողի վերահսկողության, առեւտրի եւ սպասարկումների վարչությունները, ինչպես նաեւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կազմակերպման նորաստեղծ վարչությունը։

Նիստում նշանակվեց քաղաքապետի նոր տեղակալը՝ Վահագն Առաքելյանը, ով նախկինում զբաղեցնում էր «ՀայՌուսգազարդ» ընկերության ֆինանսական տնօրենի պաշտոնը: Նա կհամակարգի ֆինանսական հոսքերի, ակտիվների եւ գույքի կառավարումը, ինչպես նաեւ զարգացման եւ ներդրումային ծրագրերի նորաստեղծ վարչությունը, որի  գլխավոր գործառույթը մայրաքաղաքի զարգացման համար ներդրումների ներգրավումն ու զբոսաշրջության խթանումն է լինելու։

Ավագանուն ներկայացվեց նաեւ աշխատակազմի նորանշանակ քարուղարի գործառույթները, ըստ որի վերջինը համակարգելու է արտաքին կապերի ոլորտը,  քարտուղարության, անձնակազմի կառավարման  եւ Երեւանի ավագանու հետ աշխատանքների բաժինները։

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նորանշանակ քարուղարն է Վահե Ստեփանյանը:

Դիտում՝ 8327
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW