Coca-Cola-ն մտադիր է 3 տարվա ընթացքում $15 մլն ներդնել

18.01.2011 | 14:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. «Coca-Cola Hellenic Bottling Company Armenia» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը հայտնել է, որ 2011-2013թթ. ընկերությունը նախատեսում է ներդնել $15 մլն: 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Գագիկ Դանիելյանն այդ մասին ասել է այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում:   

Նրա խոսքերով, ներդրումներն ուղղված կլինեն հիմնականում ընկերության վերազինմանը, մասնավորապես, նոր սառնարանների ձեռքբերմանն ու տրանսպորտային միջոցների արդիականացմանը: Նոր սառնարանները կապահովեն էլեկտրաէներգիայի 60% տնտեսում, դրանք անվտանգ են նաեւ շրջակա միջավայրի աղտոտման տեսանկյունից: 

Գագիկ Դանիելյանը նշել է նաեւ, որ 2011թ. ընկերությունը մտադիր է ապահովել արտադրության ծավալի 10% աճ: 

Ընկերության ղեկավարը տեղեկացրել է, որ 2011թ. ընկերությունը կնշի իր 15-ամյակը, իսկ Coca-Cola ըմպելիքը` 125-ամյակը, եւ այդ կապակցությամբ ՀՀ մարզերում կանցկացվեն բազմաթիվ միջոցառումներ: 

Ներկայումս «Coca-Cola Hellenic Bottling Company Armenia» ՓԲԸ-ն արտադրում է 68 տեսակ ապրանք, որոնք իրացվում են բացառապես Հայաստանում: 2010թ. ընկերության կողմից արտադրվել է 32 մլն լիտր ապրանք, հասույթը կազմել է 10 մլրդ դրամ: Հիմնադրման օրվանից ընկերության զուտ շահույթը կազմել է 80 մլրդ դրամ: 
Դիտում՝ 12183
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW