Երեւան /Մեդիամաքս/. «ՌԵՍՈ»-ն եւ «Նաիրի Ինշուրանսը» նոր տարվա առաջին 2 շաբաթվա ընթացքում վճարել են 7-8 մլն դրամի շուրջ 50 ԱՊՊԱ ապահովագրական հատուցում: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել են նշված ապահովագրական ընկերությունների ղեկավարներ Սամվել Գրիգորյանն ու Գոռ Խաչատրյանը: Երկու ապահովագրական ընկերությունները տարեսկզբից ստացել են ընդհանուր առմամբ 270 զանգ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ: Մամուլի ասուլիսին ներկա «Աքիլլես» վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նշել է ԱՊՊԱ-ի կարեւոր սոցիալական դերը, միաժամանակ, ընդգծելով ապահովագրական պայմանագրերի բացակայության համար սահմանված 50 000 դրամ տուգանքը մեղմելու անհրաժեշտությունը: Tweet Դիտում՝ 9151