Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ 2011թ. դառնա բեկումնային տարի Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) համար:Հունվարի 11-ին հանդես գալով հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում, վարչապետը հույս է հայտնել, որ ընթացիկ տարում “կկարողանանք արդեն ներդրումային շոշափելի ծավալներ ունենալ”: “Ըստ էության, ֆինանսական միջոցների պակաս չունենք, և հաջողությունն ամբողջությամբ պայմանավորված է լինելու մեր աշխատանքի արդյունավետությամբ», - ընդգծել է վարչապետը: Հիմնադրամի տնօրեն Տիգրան Խանիկյանը ներկայացրել է 2010թ. ընթացքում FREDA-ի կողմից իրականացված, ինչպես նաև վերջնական փուլում գտնվող եւ 2011թ. իրականացվելիք ծրագրերը: Tweet Դիտում՝ 8139