Հայաստանում ԱՊՊԱ պոլիսներ է ձեռք բերել վարորդների միայն 40%-ը

30.12.2010 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօրվա դրությամբ ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության /ԱՊՊԱ/ ենթակա շուրջ 430 հազար ավտոտրանսպորտային միջոցներից ապահովագրված են մոտ 170 հազարը (40%):

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում տեղեկացրել է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության եւ ֆինանսական կայունության վարչության պետ Վահե Վարդանյանը: Նա տեղեկացրել է, որ ապահովագրական ընկերություններն աշխատելու են նաեւ դեկտեմբերի 31-ին, իսկ նոր տարում նրանք աշխատանքը կսկսեն հունվար 3-ից:

Վահե Վարդանյանը հայտնել է, որ «ԱՊՊԱ-ի մասին օրենքի» ուժի մեջ մտնելը չի հետաձգվի, եւ հունվարի 10-ից սկսած ոստիկանությունը կտուգանի վկայագիրը չձեւակերպած բոլոր վարորդներին (տուգանքը` 50 հազ. դրամ):

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանը տեղեկացրել է, որ բյուրոն հավատարմագրել է վնասը գնահատող 3 փորձագիտական կազմակերպություններ եւ 15 ֆիզիկական անձ փորձագետների, ինչպես նաեւ ՃՏՊ հետեւանքների հետազոտման 4 փորձագիտական կազմակերպություններ եւ 20 ֆիզիկական անձ փորձագետների:

Բյուրոն գրանցել է 9 համաձայնագիր ապահովագրական ընկերությունների եւ ավտոսպասարկման կենտրոնների միջեւ, ինչպես նաեւ կազմավորել է 10 մասնագետից բաղկացած բժշկական հանձնաժողով:

ՃՏՊ դեպքերում վարորդներին խորհուրդ է տրվում անհապաղ զանգահարել ապահովագրական ընկերություն եւ ավտոմեքենան չտեղափոխել առանց ոստիկանության համապատասխան հրահանգների:

Դիտում՝ 8505
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW