ՀՀ բանկերը 2010թ. ֆինանսական տարին ավարտել են 30 մլրդ դրամ շահույթով

30.12.2010 | 13:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ առեւտրային բանկերը 2010թ. ֆինանսական տարին եզրափակել են 30 մլրդ դրամ շահույթով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր կառավարության ամփոփիչ նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքերով, 2010թ. վարկավորման տոկոսադրույքները նվազել են, վարկերը դարձել են մատչելի, բակերի կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը 2009թ. համեմատ աճել է 13 մլրդ դրամով:

«Դա խոսում է այն մասին, որ բանկերն ունեն բավարար ֆինանսական միջոցներ»,- նկատել է Տիգրան Սարգսյանը:

Դիտում՝ 6650

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW