«Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի երկրորդ թողարկումն ամբողջությամբ տեղաբաշխվել է

30.12.2010 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ամբողջությամբ տեղաբաշխվել է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի 1.554 մլրդ դրամ ծավալի (1.4 մլն սովորական անվանական բաժնետոմսեր) երկրորդ  թողարկումը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Արմսվիսբանկի» (թողարկման տեղաբաշխողը) մամուլի ծառայությունում, ազատ բաժանորդագրությունն ընթացել է դեկտեմբերի 2-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել են 122 ներդրողներ` ձեռք բերելով 1 մլրդ 439 մլն դրամ ընդհանուր ծավալի բաժնետոմսեր` յուրաքանչյուրը 1110 դրամ արժեքով: 

Նախապատվության իրավունքի կիրառման շրջանակներում (նոյեմբերի 2-ից դեկտեմբերի 1-ը) այդ իրավունքից օգտվել են ընկերության 50 բաժնետերեր, ովքեր ձեռք են բերել 114,5 մլն դրամ ընդհանուր ծավալի բաժնետոմսեր, ինչը կազմում է նախապատվության իրավունքի շրջանակում վաճառքի ենթակա բաժնետոմսերի 51%-ը:

«Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի առաջին հրապարակային տեղաբաշխումը կայացել էր 2009թ. գարնանը: Այդ ժամանակ թողարկման 3,45 մլրդ դրամ ընդհանուր ծավալից տեղաբաշխվել էր 905,14 մլն-ը:

Դիտում՝ 8024
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW