Վարչապետը բարձր գնաճը անվանել է 2011թ. մարտահրավերներից մեկը
30.12.2010 | 12:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բարձր գնաճը անվանել է 2011թ. մարտահրավերներից մեկը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այսօր կառավարության նիստում վարչապետն ասել է, որ գյուղատնտեսության ոլորտի անկումը լուրջ բացասական ազդեցություն է ունեցել անցնող տարվա մակրոտնտեսական ցուցանիշների վրա:
Տիգրան Սարգսյանի խոսքերով, գյուղատնտեսության ոլորտում ավելի բարենպաստ իրավիճակի դեպքում ՀՀ տնտեսական աճը կկազմեր 2.6%-ից շատ ավել:
«Ցավոք, բնակլիմայական պայմանները լուրջ վնաս հասցրեցին գյուղատնտեսության ոլորտին, ինչը հարվածեց երկրի մակրոտնտեսական կայունությանը եւ առաջացրեց բարձր գնաճ` 9.4%-ի մակարդակում»,- նշել է կառավարության ղեկավարը:
Տիգրան Սարգսյանն այսօր հայտարարել է, որ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շնորհիվ 2010թ. Հայաստանում ստեղծվել է ավելի քան 1000 նոր աշխատատեղ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: