ԿԲ ջանքերը ուղղված են լինելու գնաճային շոկերի հաղթահարմանը

29.12.2010 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասել է, որ գնաճը կառավարելի մակարդակում պահպանելու եւ դրամի արժեզրկման սպասումները մեղմելու նպատակով ԿԲ-ն տարեսկզբից իրականացրեց դրամավարկային պայմանների խստացում եւ ապադոլարայնացման միջոցառումներ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Արթուր Ջավադյանն այս մասին ասել է Կենտրոնական բանկում 2010 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ:

«Նպաստավոր էր նաեւ Կառավարության կողմից բյուջեի պակասուրդի կրճատմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը: Արդյունքում մեզ հաջողվեց տարվա առաջին կիսամյակի ընթացքում 12-ամսյա գնաճը իջեցնել 3.6 տոկոսային կետով: Սակայն տարվա երկրորդ կեսը նոր մարտահրավերներ էր պատրաստել մեզ համար: Գնաճի տեմպը հուլիսից զգալիորեն ավելացավ` նոյեմբերին հասնելով 9.6%-ի` այս անգամ արդեն գերազանցապես պայմանավորվելով պարենային ապրանքների միջազգային գների շեշտակի աճով (հունիս-հոկտեմբերին այն կազմեց մոտ 20%) եւ գյուղատնտեսական արտադրանքի ծավալների շուրջ 17%-ով նվազմամբ:

Չնայած սպասվող 9.5 տոկոս գնաճի 6-7 տոկոսը պայմանավորված է Կենտրոնական բանկից անկախ վերոհիշյալ առաջարկի շոկերով, մեր ջանքերը ուղղված են լինելու այդ շոկերի հաղթահարմանը, որպեսզի այն չփոխանցվի շուկայի այլ հատվածներին եւ չվերածվի համակարգային գնաճային ճնշումների”, - ասել է ԿԲ նախագահը:

Դիտում՝ 6191
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW