2010 թվականին ՀՀ բանկային համակարգը ապահովել է մոտ 30 մլրդ դրամ շահույթ

29.12.2010 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասել է, որ 2010 թվականին ՀՀ բանկային համակարգը ապահովել է մոտ 30 մլրդ դրամ շահույթ, ինչպես նաեւ ակտիվների 17%, կապիտալի 14% եւ վարկերի 25% աճ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Արթուր Ջավադյանն այս մասին ասել է Կենտրոնական բանկում 2010 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ:

ԿԲ նախագահն ասել է, որ բանկային համակարգի ակտիվները ներկայումս կազմում են ՀՆԱ-ի 46%-ը, ինչը նախորդ տարվա համեմատ ավելացել է 4.1 տոկոսային կետով, իսկ 2008 թ-ի համեմատ` 18 տոկոսային կետով:

«Միջնորդության աճին նպաստել է նաեւ օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողների կողմից մոտ 80 մլրդ դրամ զուտ ներհոսքը, որը, ի հավելումն բանկերի ներքին ռեսուրսների, ուղղվել է վարկային շուկա` խթանելով մրցակցային միջավայրի ընդլայնմանը եւ տոկոսադրույքների նվազմանը: Պետք է արձանագրել, որ այսօր արդեն առանձին բանկեր թափանցիկ եւ զարգացման հեռանկար ունեցող բիզնեսներին առաջարկում են վարկեր նույնիսկ 9-ից 10 տոկոս տարեկան տոկոսադրույքով», - ասել է Արթուր Ջավադյանը:

Նա նշել է, որ հաջորդ տարիներին տնտեսությունում ֆինանսական միջնորդության ընդլայնման եւ տոկոսադրույքների նվազման խնդիրների հարթեցման ճանապարհը լինելու է ավելի դյուրին, քանի որ ապահովագրական շուկայի խոշորացումը եւ մասնավոր կենսաթոշակային համակարգի կայացումը ենթադրում է «երկար փողերի» ձեւավորում, ինչը հոսելով բանկային համակարգ, կնպաստի բիզնեսի երկարաժամկետ վարկավորմանը, տոկոսադրույքների նվազմանը եւ տնտեսությունում ֆինանսական միջնորդության ընդլայնմանը:

Դիտում՝ 6958
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW