20 ուսանողներ կրթաթոշակներ ստացան «Առէքսիմբանկ - Գազպրոմբանկի Խմբից»

25.12.2010 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. «Առէքսիմբանկ - Գազպրոմբանկի Խումբը» 2 մլն ընդհանուր գումարի կրթաթոշակներ հանձնեց հայաստանյան բուհերի 20 ուսանողներին:

Ինչպես տեղեկացնում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, կրթաթոշակները հանձնվել են ուսանողներին բանկի «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր ուսանողի օգտին» ակցիայի արդյուքներով, որի ընթացքում բանկը դիտարկում էր ավելի քան 500 ուսանողների հայտերը (հոկտեմբերի 19-ից նոյեմբարի 15-ը) եւ հարցազրույցներ անցկացնում կրթաթոշակները ստանալու առավել հավանական թեկնածուների հետ: 

Ընտրության սկզբունքն էր` հայտնաբերել առավել առաջադեմ ուսանողներին, որոնք հաջողություն են գրանցել նաեւ հասարակական եւ գիտական աշխատանքներում: Արդյունքում 10 ուսանողներ ստացան 40 000-ական դրամ, 3-ը` 120 000-ական, 2-ը` 160 000-ական, եւս 2-ը` 200 000-ական, իսկ 400 000 դրամ գլխավոր մրցանակը հանձնվեղ ԵՊՀ ուսանող Անուշ Մարտիրոսյանին:

Դեկտեմբերի 24-ին կայացած մրցանակաբաշխության ժամանակ բանկի գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանն ասաց, որ բանկի այս նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ: 

Դիտում՝ 6026
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW