“Կոնվերս Բանկը” անակնկալ է մատուցել “Մարի Իզմիրլյան” մանկատանը

24.12.2010 | 15:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. “Կոնվերս Բանկը” կազմակերպել է “Դարձիր Ձմեռ Պապ” ակցիան, որի շրջանակներում այսօր ամանորյա նվերներ է հանձնել “Մարի Իզմիրլյան” մանկատան երեխաներին:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են բանկի մամլո ծառայությունում, բացի նվերներից, բանկը մանկատանը նվիրաբերել է հեռուստացույց, խալիներ եւ այլ կենցաղային իրեր:

Նվերների հավաքման ակցիային, որը տեւեց մոտ 20 օր, միացել էին նաեւ կորպորատիվ հաճախորդները եւ գործընկերները: Բանկը ակտիվ մասնակցության համար երախտագիտություն է հայտնում բոլոր բարերարներին, այդ թվում  BASIC HOUSE-ին, CROCS-ին, “Արաբկիր” բժշկական կենտրոնին, International Bildungsterein fur Klassischer Music` գերմանական ընկերությանը, “Արմենիա” միջազգային օդանավակայաններին,   ռադիո “Վանին”, “Երկիր Մեդիա”, Հ1, “Արմենիա” հեռուստաընկերություններին:

 

 

Դիտում՝ 9890

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW