Տարվա վերջին արդյունաբերության բաժնեմասը Հայաստանի ՀՆԱ-ում կկազմի 23.5%
23.12.2010 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Տարվա վերջին արդյունաբերության բաժնեմասը Հայաստանի ՀՆԱ-ում կկազմի 23.5%:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասել է Հայրենական արտադրողների միության (ՀԱՄ) նախագահ Վազգեն Սաֆարյանը:
“Դեկտեմբորի 1-ի դրությամբ Հայաստանն արտադրել է 734 մլրդ. դրամի ապրանք”, - ասել է Սաֆարյանը: Նխա խոսքերով, այդ ապրանքների 50 տոկոսից ավելին վերաբերում են վերամշակվող արդյունաբերությանը, այդ թվում`խմիչքները:
ՀԱՄ-ի նախագահը նշել է, որ արդյունաբերությունը ՀՆԱ-ում կայուն աճ է ապահովում, որը կազմում է 6.6%: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ հաջորդ տարի այդ ցուցանիշը կկազմի 4.6%:
“Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի արդյունաբերության բաժնեմասը չկրճատվի, այլ ավելանա”, - հավելել է նա: Նրա խոսքերով, ՀԱՄ-ն այդ ուղղությամբ կհամագործակցի երկրի կառավարության հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: