Երեւան/Մեդիամաքս/. Եվրասիական զարգացման բանկը /ԵԱԶԲ/ «Ամերիաբանկին» տրամադրել է $30 մլն վարկ փոքր եւ միջին ձեռնարկությունների /ՓՄՁ/ ֆինանսավորման նպատակով: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը այսօր տեղեկացրել է, որ ԵԱԶԲ-ի միջոցներից ֆինանսավորումը տրամադրվելու է 5 տարի ժամկետով, տարեկան 14% միջին տոկոսադրույքով: ԵԱԶԲ վարչության փոխնախագահ Մարատ Ջաուքենովն ասել է, որ ֆինանսավորումը տրամադրվում է բանկի «ՓՄՁ-ների աջակցության ծրագրի» շրջանակներում ֆինանսական հաստատություններին տրամադրվող նպատակային վարկային գծերի ձեւով` նշելով, որ այդ վարկը երկրում գործող փոքր եւ միջին ձեռնարկություններին կօգնի լուծել կապիտալ ներդրումների համար անհրաժեշտ երկարաժամկետ ֆինանսավորման խնդիրը: Արտակ Հանեսյանն ասել է, որ բանկը նախատեսում է ԵԱԶԲ-ից ներգրաված միջոցները տեղաբաշխել մինչեւ 2011թ. փետրվարի վերջը: Նրա խոսքերով, բանկի վարկային պորտֆելում ՓՄՁ մասնաբաժինը կազմում է շուրջ մեկ-քառորդը, իսկ 2010թ. ընթացքում «Ամերիաբանկում» ՓՄՁ վարկավորման պորտֆելն աճել է $30 մլն-ով: Tweet Դիտում՝ 17260