«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ը դարձել է Diners Club-ի բացառիկ ներկայացուցիչ Հայաստանում

13.12.2010 | 10:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ը պայմանագիր է կնքել պրեմիում դասի Diners Club միջազգային վճարային համակարգի հետ` դառնալով վերջինիս բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում: 

Այսուհետ Հայաստանում բացառապես «ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ» է սպասարկելու բոլոր այն անձանց, ովքեր օգտվում են Diners Club-ի քարտերից եւ էլեկտրոնային վճարման ծառայություններից, հայտնեցին բանկի մամլո ծառայությունում: 

Կնքված պայմանագրի շնորհիվ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի բանկոմատների եւ կանխիկացման կետերի ցանցը եւս միացվում է  Diners Club-ի համաշխարհային ցանցին: 

Դիտում՝ 14781

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW