«Արդշինինվեստբանկը» Moneygram-ի կողմից ճանաչվել է «Հայաստանի ամենաարդյունավետ եւ հուսալի բանկ»

09.12.2010 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Արդշինինվեստբանկը» MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի կողմից արժանացել է «Հայաստանի ամենաարդյունավետ եւ հուսալի բանկի» պատվոգրի:

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են «Արդշինինվեստբանկի» մամլո ծառայությունում, բանկը նմանատիպ մրցանակի արժանանում է երկրորդ անգամ. 2009թ. դեկտեմբերին այն արժանացել էր MoneyGram համակարգի «Ամենահուսալի հայկական բանկ» հավաստագրին:
 
Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը նշել է այս առիթով, որ «Արդշինինվեստբանկը» հանդիսանում է մասնավոր դրամական փոխանցումների առաջատարներից մեկը հայկական բանկային համակարգում: «MoneyGram-ի պատվոգրին բանկն արժանացել է աշխատանքի արդյունավետ կազմակերպման, աշխատակիցների արհեստավարժության, հմտության և սպասարկման բարձր որակի շնորհիվ: Նմանատիպ երկրորդ մրցանակի շնորհումը էլ ավելի է պարտավորեցնում մեզ լինել հուսալի և վստահելի բանկ, ոչ միայն մեր արտերկրի գործընկերների, այլ նաև մեր բոլոր հաճախորդների համար», - ասել է Ներսես Կարամանուկյանը:

Դիտում՝ 16386
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW