«ԻՆԳՈ-Արմենիա»-ն կհասցնի իր կանոնադրական կապիտալը մինչեւ 950 մլն դրամի

08.12.2010 | 16:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «ԻՆԳՈ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը կավելացնի իր կանոնադրական կապիտալը 200 մլն դրամով:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «ԻՆԳՈ-Արմենիա»-ի մամուլի ծառայությունում, կապիտալիզացիան կանցկացվի բաժնետերերի ուղղակի ներդրումների եղանակով, որի արդյունքում ընկերության կանոնադրական կապիտալը կկազմի 950 մլն դրամ:

ՀՀ Կենտրոնական բանկի որոշման համաձայն, ԱՊՊԱ ոլորտում գործունեություն ծավալող ապահովագրական ընկերությունների համար կապիտալի նորմատիվը պետք է 500 մլն-ից ավելացվի մինչեւ 1.5 մլրդ դրամ:

Այս տարվա սեպտեմբերի 30-ի տվյալներով, «ԻՆԳՈ-Արմենիա»-ի կանոնադրական կապիտալը կազմում  էր 750,9 մլն դրամ: Ընկերության զուտ շահույթը առաջին 9 ամիսների ընթացքում կազմել է 65,1 մլն դրամ:


 

Դիտում՝ 13411
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW