«Գրանթ Թորնթոն Ամիօ» ՍՊԸ-ն վերակազմակերպվել է եւ վերանվանվել «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ

08.12.2010 | 12:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Գրանթ Թորնթոն Ամիօ» ՍՊԸ-ն վերակազմակերպվել է եւ վերանվանվել «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Գրանթ Թորնթոն»-ի մարքեթինգի բաժնում, ընկերության անվանումը փոփոխելու նպատակն է արտահայտել «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի անդամ-ընկերությունների համախմբվածությունը ավելի ամուր դարձնելու քաղաքականությունը:

Ընկերությունում նշել են նաեւ, որ նրա կազմակերպաիրավական ձեւի փոփոխումը կնպաստի ընկերության եւ իր մասնաճյուղերի շարունակական աճին Հայաստանում եւ այլ երկրներում (Վրաստան, Տաջիկստան)` ընկերության ղեկավարությանն ընձեռելով կառավարման ավելի ճկուն միջոցներ: 

Ավելի քան 15 տարի «Գրանթ Թորնթոն»-ը տրամադրում է աուդիտորական եւ խորհրդատվական ծառայություններ խոշոր ընկերություններին, պետական հաստատություններին, միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպություններին, ազգային եւ առեւտրային բանկերին Հայաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում:

Դիտում՝ 18055

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW