2011թ. «Բիբլոս Բանկ Հայաստանը» կակտիվացնի ՓՄՁ վարկավորումը

07.12.2010 | 14:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Նախորդ 3 տարիները կայացման փուլ էին «Բիբլոս Բանկ Հայաստանի» համար, իսկ 2011թ. կդառնա գործունեության իրական մեկնարկի տարի, այսօր ասել է բանկի խորհրդի նախագահ Ֆրանսուա Բասիլը (Francois Bassil):

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր բանկի բաժնետերերի տարեկան ժողովի արդյունքներով Երեւանում կայացած մամուլի ասուլիսում Ֆրանսուա Բասիլն ասել է, որ բանկի նոր մենեջմենթի առջեւ խնդիր է դրված զարգացնել բիզնես-վարկավորումը` հատկապես շեշտադրելով ՓՄՁ հատվածը եւ արտահանմանը կողմնորոշված ձեռնարկությունները:
 
«Բիբլոս Բանկ Հայաստանի» գլխավոր տնօրեն Արարատ Ղուկասյանը տեղեկացրել է, որ 2010թ. բանկի վարկային պորտֆելը ավելացել է 42%-ով` կազմելով շուրջ 13 մլրդ դրամ: «2011թ. վարկային պորտֆելի աճը կլինի ավելի դինամիկ եւ նախատեսվում է 60-70%-ի սահմաններում»,- ասել է Արարատ Ղուկասյանը:

Ֆրանսուա Բասիլը տեղեկացրել է, որ բացի մայր Byblos Bank-ի կողմից հայաստանյան բանկին տրամադրված $10 մլն-ից, շուտով բանկը կստանա եւս $5 մլն բանկի մյուս բաժնետերերից` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից /ՎԶԵԲ/ եւ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) Միջազգային զարգացման հիմնադրամից (OFID), որոնք կուղղվեն կորպորատիվ վարկավորման զարգացմանը:

Ֆրանսուա Բասիլը նշել է նաեւ, որ հաջորդ 3 տարիների ընթացքում բանկը ամեն տարի բացելու է մեկական մասնաճյուղ, որոնցից առաջինը` 2011թ. Վանաձորում:

Դիտում՝ 15231
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW