«Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքից օգտվել են 50 բաժնետերեր

07.12.2010 | 11:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Կրկին թողարկված բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքից օգտվել են «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ 50 բաժնետերեր, որոնք ձեռք են բերել երկրորդ թողարկման 114 մլն 492 հազ. 60 դրամ ընդհանուր ծավալի բաժնետոմսեր:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Արմսվիսբանկի» մամուլի ծառայությունում, (թողարկման տեղաբաշխողը), դեկտեմբերի 2-ից 22-ը տեղի է ունենում «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի ազատ բաժանորդագրություն: Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է «Արմսվիսբանկի» կամ «Արցախ ՀԷԿ»-ի գրասենյակներ ներկայացնել համապատասխան հայտ եւ վճարման անդորրագիր: 

Բաց բաժանորդագրության են դրվել 1110 դրամ արժեքով 1 296 854 բաժնետոմսեր: Երկրորդ տեղաբաշխման ընթացքում ընկերությունն առաջարկել է 1,554 մլրդ դրամի 1,4 մլն հատ հասարակ անվանական բաժնետոմս: Տեղաբաշխման ազդագիրը կարելի է ձեռք բերել «Արցախ ՀԷԿ»-ի եւ «Արմսվիսբանկի» գրասենյակներում, ինչպես նաեւ ներբեռնել www.artsakhhpp.com եւ www.armswissbank.am կայքէջերից:

«Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի առաջին ազատ տեղաբաշխումը կատարվել էր 2009թ. գարնանը: Թողարկման 3,45 մլրդ դրամ ընդհանուր ծավալից տեղաբաշխվել էր 905,14 մլն-ը:

Դիտում՝ 18741
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW