Երեւան/Մեդիամաքս/. «Շեն-Կոնցեռն» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հինգերորդ թողարկումը (SHNCB5) ցուցակվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի Bbond ցուցակում: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բորսայի մամուլի ծառայությունում, ցուցակվել են 10 հազ. դրամ անվանական արժեքով եւ արժեկտրոնի տարեկան 12.5% եկամտաբերությամբ 50 հազ. անվանական պարտատոմսեր (թողարկման ընդհանուր ծավալը` 500 մլն դրամ): Թողարկման ազդագիրը (տեղադրված է www.shenconcern.com եւ www.capital.com.am կայքէջերում) ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ գրանցվել է այս տարվա հոկտեմբերի 11-ին: Թողարկողի պարտատոմսերի առաջին, երկրորդ եւ երրորդ թողարկումները մարվել են 2007-2008 թթ., իսկ չորրորդը կմարվի 2011թ. փետրվարի 12-ին: «Շեն-Կոնցեռն» ընկերությունը գործում է 1995թ.-ից` աշխատելով շինարարական նյութերի արտադրության ու առեւտրի, իսկ 2009թ.-ից` նաեւ տեքստիլի ոլորտներում: Tweet Դիտում՝ 16394