Երեւան/Մեդիամաքս/. «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության հավաքագրած ապահովագրավճարների ծավալը 2010թ. 9 ամիսների ընթացքում կազմել է 1 մլրդ 575 մլն դրամ: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, հաշվետու ժամանակահատվածում ապահովագրավճարների աճի տեմպը 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 216%: Միաժամանակ, ապահովագրական վճարումների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 205 մլն դրամ` 2009թ. համեմատ ավելանալով 380%-ով: Ներկայումս ընկերության ապահովագրական պահուստների ծավալը կազմում է 1 մլրդ 107 մլն դրամ: 2010թ. ընկերությունը Հայաստանում ստեղծել է 170 լրացուցիչ աշխատատեղ: Վաճառքի գործակալային եւ գործընկերային ցանցը ներկայումս ներառում է 1500 աշխատակից: 2011թ. հունվարի 1-ից ընկերությունում կգործարկվի Վնասների կարգավորման միասնական կենտրոնը, ինչը թույլ կտա բարձրացնել հաճախորդների սպասարկման մակարդակը: Դրա հիման վրա կգործի բազմուղի կոնտակտային կենտրոն, որի աշխատակիցները շուրջօրյա կգրանցեն ապահովագրական դեպքերը եւ կտրամադրեն տեղեկատվական ու իրավական օժանդակություն: «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ն հիմնադրվել է 2008թ. մայիսին: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 2,13 մլրդ դրամ: Tweet Դիտում՝ 13534