“Կառավարությունը պետք է քաղաքացիներին սովորեցնի կուտակել մեծ տարիքի համար”

02.12.2010 | 15:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը պետք է քաղաքացիներին սովորեցնի կուտակել մեծ տարիքի համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախագահ Դանիլ Խաչատուրովը:

Նա նշել է, որ դրան նպաստում է կյանքի ապահովագրությունը: «Իհարկե, մենք դիտարկում ենք ապահովագրության այդ տեսակի ծառայությունների տրամադրումը Հայաստանում: Սակայն դրա համար անհրաժեշտ է օրենսդրական նախաձեռնություն, այսինքն, հարկային արտոնությունների ներդրում»,- ասել է Դանիլ Խաչատուրովը: Միաժամանակ, նա նկատել է, որ դա կնպաստի «երկար» փողերի ձեւավորմանը երկրի տնտեսությունում:
 
Ինչ վերաբերում է կենսաթոշակային ավանդների ապահովագրությանը այն բանից հետո, երբ Հայաստանում կսկսի գործել կուտակային կենսաթոշակային համակարգը, Դանիլ Խաչատուրովը տեղեկացրել է, որ «մենք նպատակ ունենք Հայաստանում տրամադրել ապահովագրության բոլոր տեսակները»: Եվ եթե անհրաժեշտ լինի, «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի ղեկավարի խոսքերով, նրանք մտադիր են մատուցել նաեւ ծառայությունների այդ տեսակը:

Դիտում՝ 14363
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW